irakanum.am-ը գրել է.
Ճապոնական Favipiravir դեղամիջոցը, որը արտադրվում է Ֆուջիֆիլմ կորպորացիային պատկանող` Yamada Chemicals բիոտեխնոլոգիական ընկերությունում՝
ունի ապացուցված զարմանալի արդյունավետություն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Time պարբերականը…
Դեղամիջոցի առավելությունն այն է, որ թիրախավորում է ՌՆԹ պոլիմերազը և չի թողնում, որ վիրուսը բազմանա մարդու հյուսվածքներում…
Փետրվար ամսին Չինաստանում փորձարկումները զարմանալի արդյունքներ են գրանցել…
Մասնավորապես, դեղամիջոց ընդունած անձիք 4 օրվա ընթացքում վիրուսից լավացել են…
Չինաստանում դեղը հայտնի է Avigan անվանմամբ (ջեներիկ տարբերակը)…
Ամերիկյան Time պարբերականի հետ զրույցում Սթենֆորդի բժշկական համալսարանի Ռիչարդ Կազինսկին և Yamada Chemical-ի ներկայացուցիչ Կոիչի Յամադան նշում են,
որ դեղամիջոցը արդյունավետ կարող է լինել չհոսպիտալիացված պացիենտներին տանը բուժելու համար…
Մի հաբը՝ արժի 5 ԱՄՆ դոլլար, ամբողջական կուրսը՝ 650 ԱՄՆ դոլլար…
Իսրայելում, Ռուսաստանում և Թուրքիայում ևս սկսել են այս դեղամիջոցի ինտենսիվ փորձարկումները…
Թրամփը ևս շտապեցնում է ԱՄՆ դեղագործական գործակալությանը՝ թույլատրելու դեղի օգտագործումը ԱՄՆ տարածքում…