ԿԱՐԵՎՈՐ։ Հայտնաբերվել է՝ կորոնավիրուսի ևս 3 լրացուցիչ ախտանիշ

1in.am-ը գրել է․ Գիտնականները կորոնավիրուսային վարակի ևս երեք ախտանիշներ են նշել․․․

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդության ախտանիշներից մեկը գլխացավն է․․․

Ուհանում, որտեղ սկսվել էր նոր վիրուսի տարածումը, հիվանդների 8 տոկոսը բողոքում էր գլխացավից, որը նրանց տանջում էր վարակի առաջին օրերին․․․

Բացի այդ, հիվանդները պատմում էին գլխապտույտի և հոտի կտրուկ կորստի մասին․․․

Գիտնականները նաև պարզել են, որ տկարության և շփոթվածության ընդհանուր զգացումները կորոնավիրուսային վարակի հավանական նշաններ են․․․

Կիրակի օրը ԱՀԿ-ն անվանել է կորոնավիրուսի առավել ակնհայտ ախտանիշը՝ տենդը և 38 աստիճանից բարձր ջերմությունը․․․

Սրա հետ բախվում է վարակվածների ավելի քան 90 տոկոսը․․․

Ըստ վերջին տվյալների, աշխարհում ավելի քան 1,2 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով․․․

Դրանցից մահացել է մոտ 70 հազար մարդ, առողջացել ևս 260 հազար մարդ․․․