Ցավոք սրտի ունենք կորոնավիրուսից ևս 1 մահվան դեպք, բայց քիչ թվով նոր հաստատված դեպքեր

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝

ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 833-ի,

ունենք առողջացման 62, մահվան՝ 8 դեպք, փաստացի բուժվողները 763-ն են, բացասական թեստեր՝ 4096…

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին…

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: