Ասում էին, թե ես մուտանտ եմ. կորոնավիրուսը վերապրածը պատմել է, թե ինչի միջով է անցնել

Med.news.am-ը գրել է․ 27-ամյա հիվանդը չգիտի, թե որտեղ և երբ է վարակվել COVID-19 կորոնավիրուսով: Ամենայն հավանականությամբ նա վարակվել է գնացքում․․․

Երիտասարդը, ով աշխատում է Չենդու քաղաքում, պատմել է, թե ինչպես է վարակվել կորանավիրուսով եւ ինչ խնդիրների է բախվել․․․

Հունվարի 25-ին նա զգացել է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ․․․ «Ես հանկարծ զգացի, որ իմ մարմինը տաք է, և ես խուճապի մատնվեցի: Այդ ժամանակ արդեն տարօրինակ պատմություններ էի լսել երկրում տարածված վիրուսի մասին․․․

Եվ չգիտեի՝ ինչ անել: Այդ պահին ապրում էի ընկերներիս մոտ եւ հասկանում էի, որ պետք է որքան հնարավոր է շուտ գնալ տուն և չվարակել մյուսներին: Սակայն ու՞ր գնալ: Շատ քաղաքներ փակ էին կարանտինի համար, իսկ հիվանդանոց չէի ցանկանում գնալ»,- պատմել է նա․․․

Սյաոն որոշել է հյուրանոց տեղափոխվել: Եվ այդպես սկսվել է նրա երկար պատմությունը․․․

«Իմպրովիզացված հիվանդանոց»

Գրեթե մեկ շաբաթ երիտասարդը անցկացրել է հյուրանոցի համարում, սնվել միայն արագ պատրաստվող սննդով, քանի որ մոտակա խանութները փակ էին: Խմել է ջերմիջեցնող հաբեր եւ խորհրդակցել օնլայն բժշկի հետ, որն ասել, որ հավանաբար նրա մոտ սովորական ՍՇՎ է․․․

Մի անգամ գիշերը տղայի մոտ հալյուցիանացիաներ են սկսվել. նրան թվացել է, թե առաստաղի մոտ ինչ-որ մեկը թռնում է: Սակայն առավոտյան նա հասկացել է, որ իր սենյակ չղջիկ է մտել․․․

Կառավարությունը որոշել է փակել հյուրանոցը, եւ Սյաոն ստիպված է եղել վերադառնալ ընկերոջ տուն: Այդ ժամանակ ուժեղ հազ եւ բարձր ջերմություն է նկատվել նաև նրա ընկերոջ մոտ․․․

Նրանք որոշել են դիմել իմպրովիզացված հիվանդանոց, որը հիմնել են գործարանի տեղում: Այնտեղ բուժել են կաթիլային, հակավիրուսային միջոցներով եւ ավանդական չինական բժշկությամբ: Փետրվարի 4-ին նա իմացել է, որ իր մոտ իսկապես կորոնավիրուս է․․․

Իմպրովիզացված հիվանդանոցում նրան առանձին սենյակ են տվել, սակայն հետո, երբ պացիենտները շատացել են, նրա մոտ այլ մարդկանց են բերել․․․

«Ես չեմ լողացել ավելի քան 20 օր, նույնիսկ սրբիչ չունեի: Ուտելիքը ախտահանիչ նյութերի հոտ ուներ, և դրանից սրտխառնոց էր առաջանում: Սակայն երբ մտածում էի Ուհանի իմ ընկերների մասին, որոնք ազատ հիվանդասենյակներ չունեին, հասկանում էի, որ պետք չէ բողոքել»,- պատմել է նա․․․․

«Մուտանտ»

Քաղաքում տհաճ լուրեր էին պտտվում երիտասարդի և նրա ընկերոջ ընտանիքի մասին․․․

«Ասում էին, թե ես մուտանտ եմ, թե ինձ արդեն դիակիզել են, թե ընկերս միտումնավոր է ինձ հրավիրել, որպեսզի վարակի քաղաքը, թե իմ ծնողներն աշխատում են ծովամթերքների շուկայում. շատ այլ տարբերակներ կային: Ես հոգեպես ճնշված էի, երբ ախտորոշեցին հիվանդությունը… ես ցավում էի ընկերոջս համար»,- պատմել է նա․․․

Փետրվարի 19-ին նրան վերջապես դուրս են գրել իմպրովիզացված հիվանդանոցից եւ տեղափոխել կառավարության կողմից հատկացված կարանտինային վայր: Նա մտադիր է արյան պլազմա հանձնել փորձնական բուժման համար (կորոնավիրուսից ապաքինվածների բջիջների օգտագործում):