ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը վիրահատության է ենթարկվել

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը…

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր,

դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ…

Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո…

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք…

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»…