Թորոսյանի սթափեցնող հայտարարությունից՝ պետք է շտապ ուշքի գալ

Նախարար Թորոսյանի սթափեցնող նոր հայտարարությունը․ պետք է առավել զգոն լինել․ Մանրամասներ․․․

Նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը՝ մի աղբյուրից․․․

Իսկ հիմա հայտնաբերվում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․․․

Նրա խոսքով՝ հիմա մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում․․․

«Վիրուսի շրջանառությունը՝ որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել․․․

Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»․․․

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 937-ի․․․

Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով)․․․

Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ (վերջին մեկ օրում՝ 11 մարդ), 11 պացիենտ մահացել է: Հավելենք, որ այն, երբ նախարարն ասում է թե՝ Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից, իսկապես, որ վտանգավոր է․․․