Ծերունին ասել է` ես լաց եմ լինում ոչ թե փողի համար, որ պիտի վճարեմ, կարող եմ բոլոր օրերի համար վճարել, ես լաց եմ լինում, որ…

Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 93-ամյա մի պապիկ, բավական երկար արհեստական շնչառության ապարատին միացված լինելուց հետո բուժվել է․․․

Բժիշկները խնդրել են նրան, որ վճարի այդ սարքի մեկ օրվա ծառայության համար․․․

Երբ պապիկը դա լսել է` լաց է եղել: Բժիշկը սկսել է սփոփել պապիկին, որ լաց չլինի փողի համար, բայց այն ինչ պատասխանել է պապիկը, բժիշկներին նույնպես լացացրել է․․․

Ծերունին ասել է` ես լաց եմ լինում ոչ թե փողի համար, որ պիտի վճարեմ, կարող եմ բոլոր օրերի համար վճարել,

ես լաց եմ լինում, որ արդեն 93 տարի ամեն օր շնչում եմ Աստծո տված օդը, բայց երբեք դրա համար չեմ վճարել․․․

Դուք ասում եք, որ արհեստական շնչառության մեկ օրը արժե 5000 եվրո, պատկերացրեք, թե որքան եմ ես «պարտք» Աստծուն, այնինչ երբեք նրան շնորհակալություն չեմ ասել…

Իրոք, անչափելի թանկ բան է կյանքը, գնահատեք ու խնայեք, թե Ձերը, թե ուրիշինը․․․

Բարի լինի գիշերը, Խաղաղ Արշալույս բոլորիս․․․

Առողջ մնանք:

Ալինա Դերձյանի ֆեյսբուքյան էջից