ՇՏԱՊ։ Ավինյանի շատ կարևոր խոսքը․ Մնաց ընդամենը մեկ օր

ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում․․․

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները․․․


Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 – Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները․․․

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։