«Դե, թող ամբողջ օրն աշխատի դաշտում և օգուտ բերի». Կարանտինին տանից դուրս եկողները կպատժվեն՝ ուղարկվելով անվճար աշխատելու

Կարանտինին տանից դուրս եկողները կպատժվեն՝ ուղարկվելով անվճար աշխատելու

shantnews.am-ը գրել է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատիժ է մտածել ինքնամեկուսացման ռեժիմի խախտողների համար.

Նա առաջարկել է նրանց ուղարկել գյուղատնտեսական աշխատանքների: Կադիրովի խոսքերը փոխանցում է Чечня Сегодня պորտալը…

Շրջանի ղեկավարի խոսքով՝ անարդար է պատժել ամբողջ ընտանիքին հարազատներից մեկի սխալի համար,

հետևաբար, խախտողները այլ կերպ են վճարելու հասարակության առջև ունեցած պարտքը…

«Նա տանը չի՞ նստել, և դո՞ւրս է եկել: Դե, թող ամբողջ օրն աշխատի դաշտում և օգուտ բերի…

Մենք նրան աշխատանք կգտնենք», – ասել է Ռամզան Կադիրովը…

Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ խախտողները չեն վերադառնա տուն մինչև համաճարակի ավարտը…