Ովքեր են այսօր մահացած անձինք և քանի տարեկան էին նրանք․ Մանրամասներ

Ովքեր են այսօր մահացած անձինք և քանի տարեկան էին նրանք․

Նոր մանրամասներ այսօրվա վիճակագրությունից․․․

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության`

(COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է

1067-ի, ունենք առողջացման 265, մահվան՝ 16 դեպք, փաստացի բուժվողները 786-ն են, բացասական թեստեր՝ 8316․․․

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է․

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն․․․

Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն․․․

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։