Ովքեր են կրակել Հովհաննես Ազոյանի բնակարանի վրա․ Մանրամասներ

Գիշերը կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ. Ոստիկանության պարզաբանումը․․․

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ․․․

Այս մասին այսօր գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը․․․

«Երեւանում կրակոցներ են հնչել: Այսօր ժամը 02 : 30 – ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ․․․

Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում: Կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- գրել է նա․․․

NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց որ ապրիլի 14-ին` ժամը 1։42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝

Երևանի Օրբելի 8 հասցեից: Հայտնել են, որ կրակել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան․․․

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` 1.20-ին անհայտ անձը անհայտ զենքով կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատուհանի ապակին, կպել բնակարանի պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել եւ վերցվել է»,- ասաց Գաբրիելյանը․․․

Նա նշեց, որ նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան եւ զենքը հայտնաբերելու ուղղությամբ․․․