Միայն իմանաք՝ ինչու է վարորդը տուգանվել 600 հազար դրամով մարզից Երևան գնալիս

ArmDaily.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ օրեր առաջ Սյունիքի մարզից Երևան եկող տաքսու վարորդին,

ով 6 անձ էր տեղափոխում, 600 հազար դրամ տուգանել են ու մեքենան հետ ուղարկել…

Մեքենայում գտնվող բոլոր անձինք կենսական անհրաժեշտության տարբեր խնդիրներով Երևան են ցանկացել հասնել,

քանի որ անձնական մեքենա չեն ունեցել, տաքսիով են փորձել հասնել մայրաքաղաք…

Սակայն, ինչպես գիտենք, պարետի որոշմամբ նույն մեքենայում կարող են գտնվել միայն ընտանիքի անդամները կամ նույն աշխատավայր հաճախողները, ովքեր կունենան համապատասխան փաստաթուղթ, որով կհիմնավորեն դա…

Այս դեպքից հետո մարզում տաքսու վարորդները, եթե նույն ընտանիքի անդամ չեն ուղևորները,

մի հոգու են համաձայնում տեղափոխել՝ այն էլ միայն այն դեպքում, երբ կվճարի բոլոր ուղևորների համար սահմանված գումարը…

Ստացվում է՝ եթե քաղաքացին ցանկանում է բժշկի գնալ Երևան՝ հերթական ստուգման,

պետք է մոտ 20-30 հազար դրամ գումար վճարի գնալու, նույնքան էլ հետ վերադառնալու համար…