Քпւյրս՝ Մшրիшմը, ներքևից ձшյն է տվել. шնhետ կпրшծի hարшզատ. (Տեսшնյութ)

Քույրս՝ Մարիամը, ներքևից ձայն է տվել. անհետ կորածի հարազատ ․(Տեսանյութ)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների հարազատները ամբողջ գիշեր եղել են դեպքի վայրում։ Նրանք դժգոհում են, որ տեխնիկայի ներգրավումը եղել է այն ժամանակ, երբ պաշտոնյաներն են այցելել դեպքի վայրը։

«Անհետ կորել է փեսայիս եղբայրը, ամբողջ գիշեր էստեղ ենք եղել, օգնում ենք իրար, որ գտնենք, բայց չենք հասցրել ինչ–որ բան անել։ Իրենցից շատ բան ենք արել, ոչ՛ տրակտոր կա, ո՛չ գրուզավիկ, փոխնախարարը եկել է, հետո միայն տեխնիկան հայտնվել է, բայց սայլը տեղից չի շարժվել։

Փլատակների տակ շատ մարդ կա, բայց նույնիսկ իրենց ծնողները դրա մասին տեղյակ չեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած քաղաքացիներից մեկի հարազատը։

Վանիկ Կարապետյանը, որն անհետ կորած երկու քույրերի հորեղբոր տղան է, լրագրողների հետ զրույցում պատմել է, թե փլատակի տակ մնացած իր քույրը բղավել է, որ իր ձայնը լսեն, բայց նրա քույրերն ու 5–ամյա տղան մինչեւ այս պահը չեն գտնվել՝