Հազար փառք Դավիթի նշանածին. տեսեք թե ինչ է արել նա.. (Photo)

Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ մինչեւ բանակ գնալն է աղջկան ճանաչել եւ շփվել, ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկն իր կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել:

Դավիթի նշանածը՝ Սոնան, իր համագյուղացին է: Երկուսն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից են: Սոնան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան Դավիթի բանակ գնալը ընկերություն են արել, այդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել:

Ծառայության ընթացքում էլ միշտ կապ են ունեցել, իսկ քառօրյային Դավիթի հետ պատահած դեպքի մասին դպրոցում է պատահական իմացել:

«Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին:

«Բայց երբ ինքը հոսպիտալից եկավ, իրար հետ կապ չունեինք: Այդ ժամանակ Դավիթը չուզեց, որ շփվենք՝ պատճառաբանելով, որ այդ վիճակով չի ուզում իր կողքին լինեմ, բայց ես բոլորին դեմ եմ գնացել, անգամ…

Մանրամասները՝ այստեղ