Մեր գյուղում մեծ սուգ է, շատ լավ, հարգված մարդիկ էին. Քասախի համայնքապետը՝ ավտովթարից մահացած ամուսինների մասին

Մեր գյուղում մեծ սուգ է, շատ լավ, հարգված մարդիկ էին. Քասախի համայնքապետը՝ ավտովթարից մահացած ամուսինների մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, Aysor.am-ի տեղեկություններով, գիշերը ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են՝ դարձյալ ամուսիններ։

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը։

«Այո՛, ճի՛շտ եք, մեր համագյուղացիներն են, ամուսիներ են, շատ հարգված մարդիկ էին։ Գնացել էին Արևմտյան Հայաստան։

Առավոտյան ինձ ասացին լուրի մասին, նոր հաստատվեց տեղեկությունը։ Մահացած տղամարդը 1967 թվականի ծնված մեր Քասախի բնակիչ Արայիկն է՝ իր տիկինոջ հետ։

Մեծ տղաներ ունեն, ամուսնացած, ինքն էլ լավ շինարար տղա էր, շատ լավ մարդիկ։

Խնամիների մասին տեղեկություն չունեմ հստակ, բայց լսել եմ այդ մասին, որ խնամիներով են գնացել Արևմտյան Հայաստան։ Մեր գյուղում, ամբողջ Հայաստանում մեծ սուգ է»,-ասաց Թովմասյանը մեզ հետ զրույցում։