ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես են անչապահաս երեխաների դիերը դուրս բերում ջրատարից

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ կադրեր այսօր՝ օգոստոսի 27-ին Արարատի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքի վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին։ 3-ն էլ անչափահաս տղաներ էին, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և հիմա կան կասկածներ, որ բացի այդ 3 երեխաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում»։ Այդ տեղեկությունը մարզի ոստիկանապետի կարգադրությամբ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ճշտում են։

Ավելի ուշ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ, 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։ Բոլորն էլ սովորում էին Նոր կյանք գյուղի հիմնական դպրոցում։ Այս պահին օպերատիվ տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենայում եղել են նշված անձինք, 4-րդ անձ չի եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով է վարել ավտոմեքենան։