ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 օրից պետք է արձակուրդ գար, բայց բերեցին նրա դին․ հոսանքահարված զինվորի հարևան
Oragir.news-ը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասում օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացած զինծառայող Շավարշ Ակինյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, 1 տարի 10 ամսվա զինծառայող։
Հարևաններն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ Շավարշը մի քանի օրից պետք է արձակուրդ գար․
«Տան ավագ որդին էր, շատ խելոք, խելացի տղա էր, լավ ընտանիք ունի, լավ ծնողներ, երբեք վատը չենք լսել։ Դպրոցը գերզանց ավարտել, ընդունվել էր համալսարան, զորացրվելուց հետո պետք է ուսումը շարունակեր»։