Հոգեբանը՝ բացահայտում է հայ հայտնիների գաղտնիքները՝ ըստ նրանց ձեռագրերի․ Բոլորն ապշել էին

Կամո Սեյրանյան

Զգացմունքային է, զուսպ: Ցուցադրական չէ, աշխատասեր, սակայն սկսած գործը դժվար է ավարտին հասցնում: Տաքարյուն, ընկերասեր:

Գայանե Ասլամազյան

Կենսուրախ, ժպտադեմ, հաճախ կարող է ունենալ անկումային տրամադրություն, ժամանակ առ ժամանակ համառ և նպատակասլաց, կանացի, սկսած գործը սիրում է կատարել մանրակրկիտ և հասցնել ավարտին: Բարձր տագնապայնություն (կարող է ունենալ հաճախազարկություն):

Վաչե Թովմասյան։  Որպես կանոն՝ կարող է օրը սկսել վատ տրամադրությամբ, հաճախ դժգոհ դեմքի արտահայտությամբ, կոկիկ չէ, արագաշարժ է և առատաձեռն, ֆինանսները ղեկավարել չգիտե: Բարձր ինքնագնահատական, հետաքրքրությունների շրջանակը լայն է: Նազենի Հովհաննիսյան։ Բարձր ցուցադրականություն, կանացիություն, ինտուիցիան գերակշռում է բանականությանը, աչքի է ընկնում մեծ շարժունությամբ, բարձր շփվողականությամբ, զրուցասիրությամբ, աշխույժ, էքսպրեսիվ շարժումների առատությամբ, ինքնուրույնությամբ: