Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. Ընդդիմությունը՝ մեկ ձայնով ավել. քանի մանդատ կունենան ավագանու կազմում հայտնված ուժերը`
ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
«Հանրային ձայն»- 7
«Քաղաքացիական պայմանագիր» – 24
«Ազգային առաջնթաց» – 14
«Հանրապետություն» – 8
«Մայր Հայաստան» – 12*
Պետք է հաշվի առնել, որ մուտքագրման հնարավոր վրիպակների ճշգրտման ու վերահաշվարկի արդյունքում այս պատկերը կարող է փոխվել: 100 քվեի տատանումը կարող է որոշիչ լինել:
* – Տես Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասը։