Հщյտնի դարձավ Հայկ Մարությանի ՎԵՐՋՆԱԿԱՆ որոշումը․ Երևանին սպասվում է․․․

Ինչպես հայտնի է, Հանրային ձայն կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասայնը հանդես էր եկել առաջարկով, ըստ որի իրեն տրվում էր ուժայինների և կոռուպիոն ռիսկերի հանդեպ վերահսկողություն, իսկ քաղաքապետ կարոց էր դառնալ կամ Մարությանը, Կամ էլ Թևանյանը․․

Այս առաջարկին Անդրանիկ Թևանյանը համաձայնեց՝ նշելով, որ իր համար կարևորը ամեն գնով ՔՊ-ականներին իշխանությունից զրկելն էր, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր հերթին ասաց, որ ինքը պատրաստ է գնալ միավորման եթե ինքը լինի քաղաքապետ, բայց առանց նախապայմանների, ԲԱՅՑ․․

Այստեղ մի կարևոր, բայց շատ էական նրբություն կա․ Իրականում Հայկ Մարությանի պայմանը վտանգավոր է ու կարող է շատ ռիսկային լինել, քանի որ նա պարզվել է, որ առաջարկը՝ կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն․․

Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն`

Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին: Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա չեն»։ Նշել է՝ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը