Զոհերի թվում էր՝ լուսավոր Ամալյան․ Ով էր նա․․․

Ամալյան՝ 2019 թվականին Ամալյան միացավ «Դասավադի՛ր, Հայաստան»-ին՝ որպես Ընտրության թիմի փորձնակ։ Իրեն դրսևորելով որպես աշխատասեր, եռանդուն ու նվիրված աշխատակից՝ Ամալյան հետագայում միացավ մեր թիմին և ծավալեց իր գործունեությունը մեր հիմնադրամում մինչև 2021 թվականի հոկտեմբերը՝

Իր քրտնաջան և սրտացավ աշխատանքով Ամալյան նպաստել է հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ սերունդների մասնակիցների ընտրությանը՝

«Դասավադի՛ր, Հայաստան»-ն իր ցավակցություններն է հայտնում Ամալյայի և պատահարից զոհվածների հարազատներին, բարեկամներին ու ընկերներին՝ մաղթելով տոկոնություն և համբերություն՝

Ամալյայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում։