Ջիգարխանյանը հեռուստացույցով տեսել է իր նախկին կնոջը ու կորցրել գիտակցությունը

Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ТАСС, բժիշկների խոսքով՝ այս անգամ նա հոսպիտալացվել է սրտի նոպայով՝ անգիտակից վիճակում։

Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով այն բանից հետո, երբ նա դիտել է իր նախկի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ հեռուստահաղորդումը։ Ի դեպ, նրանց ամուսնալուծությունն այսօր մտավ օրինական ուժի մեջ։

Նշվում է նաև, որ Ջիգարխանյանը մինչև վերջ չէր բուժել թոքաբորբը և նրա մոտ բարդություններ են առաջացել։ Արտիստին հոսպիտալացնելու լուրը հաստատել են նաև նրա թատրոնից։

Հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն ընդգծել է, որ Ջիգարխանյանը երեք օրից ավելի չի կարողանում մնալ հիվանդանոցում և, հնարավոր է, վաղը նույնպես դուրս գա։